ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 20 ՄԻԼԻՈՆ ՏԱՐՎԱ ԿՅԱՆՔ
copy image url

ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐՑՐԵԼ Է 20 ՄԻԼԻՈՆ ՏԱՐՎԱ ԿՅԱՆՔ

Ավելին 4 տարի առաջ - 21:35 19-02-2021

Մարդկությունը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կորցրել է ավելի քան 20 միլիոն տարվա կյանք: Այս մասին ասվում է Պոմպեու Ֆաբրայի համալսարանի իսպանացի գիտնականների ուսումնասիրության մեջ․ փաստաթուղթը տպագրվել է Scientific Reports ամսագրում:
Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ տվյալները վերցվել են 81 երկրներից: Մասնագետները համեմատել են COVID-19-ից մարդու մահվան տարիքային տարբերությունը ամենից շատը տուժած երկրների կյանքի միջին տևողության հետ:
Փորձագետներն կիրառել են «Կորած կյանքի տարիներ» (YLL) կոչվող մեթոդը, որը հաշվարկում է այն մարդկանց միջին տարիները, որոնք կարող էին ապրել, եթե վաղաժամ չմահանային:
«Ընդհանուր առմամբ 81 երկրում COVID-19-ի հետևանքով մարդկությունը կորցրել է 20,507,518 տարվա կյանք՝ յուրաքանչյուր մահվան համար 16 տարի»,- ասել է դոկտոր Հեկտոր Արոլասը Պոմպեու Ֆաբրայի համալսարանից:
Գիտնականները հավելել են նաև, որ ուսումնասիրությունը հաշվի չի առել մահվան հետևանքով կորցրած այն տարիների քանակը, որոնք անուղղակիորեն կապված են համաճարակի հետ:
Նրանք, ովքեր մահացել են սրտանոթային և այլ քրոնիկ հիվանդություններից, նույնպես կորցրել են իրենց կյանքի տարիները COVID-19-ի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 110 միլիոնը: