Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ մարդկությունը պատրաստ չէ նոր համաճարակներին
copy image url

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ մարդկությունը պատրաստ չէ նոր համաճարակներին

Ավելին 3 տարի առաջ - 22:54 14-09-2021

Microsoft-ի հիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ երկրները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում հնարավոր նոր համաճարակներին նախապատրաստվելու համար: Սա տագնապալի է․ հայտարարել է նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

«Ես մի փոքր մտահոգված եմ, որ նոր համաճարակի նախապատրաստման վրա կենտրոնացվածությունն ավելի ցածր է, քան ես սպասում էի», - նշել է Գեյթսը:

Նրա կարծիքով՝ պատրաստվածությունը պետք է ներառի 100 օրում պատվաստանյութ ստեղծելու ունակությունը, արտադրական բազայի առկայությունը, որը հնարավորություն կտա պատվաստանյութի արագ արտադրությանը՝ բավարարելու համաշխարհային կարիքները: Գեյթսը կարծում է, որ ավելի շատ գումար պետք է ներդրվի ազգային առողջապահական համակարգերի զարգացման և պատվաստանյութերի արտադրության մեջ:

«Այս խնդրի միակ իրական լուծումն այն գործարաններն են, որոնք 100 օրվա ընթացքում կարող են պատվաստանյութեր պատրաստել ամբողջ աշխարհի համար», - ասել է նա՝ հավելելով, որ դա հնարավոր է:

Գեյթսը ճիշտ քայլ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված գործողությունները։ Այդ նպատակով հատկացվել է 65 մլրդ դոլար:

Ամենից շատ դիտված