ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ «ՔԱՐԱՑՈՒՄԻՑ»
copy image url

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ «ՔԱՐԱՑՈՒՄԻՑ»

Ավելին 4 տարի առաջ - 21:23 19-02-2021

Հնդկաստանի Գոա նահանգում անօթևանը մահացել է սրտի «քարացումից»: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Տեղի այգիներից մեկում մահացած են գտել 50-ամյա մի տղամարդու, ում ինքնությունը դեռ չի պարզվել: Բժիշկները կատարել են դիահերձում՝ պարզելու նրա մահվան պատճառը։ Պարզվել է, որ նրա սիրտը դարձել է շատ կոշտ և ծանր, օրգանը մեծ դժվարությամբ է բացվել:
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ անհայտ անձը ունեցել է էնդոմիոկարդիալ ֆիբրոզ։ Այս հիվանդության ժամանակ աջ նախասիրտը մեծանում է, և հաճախ տեղի է ունենում աջ փորոքի պատերի կալիֆիկացիա:
Բժիշկ Բհարատ Սրիկումարի խոսքով՝ տղամարդու սիրտը համարյա քար էր դարձել: Նա նշել է, որ սա շատ հազվադեպ հիվանդություն է:
«Երբ դիահերձման ժամանակ հեռացվեց սիրտը, պարզվեց, որ օրգանը բավականին ծանրացել է: Եթե ​​կշռես, այն կկշռի շատ ավելին, քան սովորական սիրտը»,- ասել է բժիշկը:
Սակայն նա ավելացրել է, որ սրտի ձևը չէր փոխվել:
Ներկայումս տեղի իրավապահները փորձում են պարզել մահացածի ինքնությունը: