Հնդկաստանում 2021 թ. առաջին անգամ թռչնագրիպից մարդ է մահացել
copy image url

Հնդկաստանում 2021 թ. առաջին անգամ թռչնագրիպից մարդ է մահացել

Արտաքին 3 տարի առաջ - 11:03 21-07-2021

Հնդկաստանում 2021 թ. առաջին անգամ թռչնագրիպից մարդ է մահացել. մահացողը 11 տարեկան տղա է եղել: Այս մասին հաղորդել է Indian Express թերթը՝ հղում կատարելով Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում աղբյուրին:

Երեխային հիվանդանոց են տեղափոխել ամսվա սկզբին, նա հիվանդանոցում մնացել է երկու շաբաթից ավելի և մահացել հուլիսի 20-ին: Երեխայի հետ շփում ունեցած բուժաշխատողները մեկուսացվել են: