Ֆրանսիայի սպորտի և առողջապահության նախարարությունները մարզիկների համար մշակել են հատուկ հակավիրուսային դիմակ: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:
Տեղեկատվության աղբյուրի համաձայն ՝ փոփոխվել է դիմակի ձևը, որպեսզի սպորտով զբաղվելու ժամանակ չառաջանան անհարմարություններ:
«Մենք հուսով ենք, որ այս դիմակները մարդկանց հնարավորություն կընձեռեն և՛ մարզասրահում, և՛ բացօթյա տարածքներում սպորտով զբաղվել առավել անվտանգ», - LCI հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինիանուն:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել էր կորոնավիրուսով: