ADIDAS-Ը ՍԿՍՈՒՄ Է REEBOK ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՎԱՃԱՌՔ
copy image url

ADIDAS-Ը ՍԿՍՈՒՄ Է REEBOK ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՎԱՃԱՌՔ

Ավելին 4 տարի առաջ - 19:56 16-02-2021

Ինչպես հայտնում է Reuters-ը, Adidas AG սպորտային և աքսեսուարների գերմանական ընկերությունը սկսել է վաճառել ամերիկյան Reebok ապրանքանիշը:
Համապատասխան որոշումն ընդունվել է ընկերության մշակած հնգամյա ռազմավարության շրջանակներում, որը կներկայացվի մարտի 10-ին:
«Ընկերությունը որոշել է սկսել Reebok-ի վաճառքի պաշտոնական գործընթացը»,- հաղորդել է ընկերությունը:
Adidas AG-ն ավելացրել է, որ գործարքը կամրապնդի ընկերության դիրքերը միջազգային շուկայում, որտեղ հիմնական մրցակիցը ամերիկյան Nike ընկերությունն է:
Reebok-ը գերմանական ընկերության սեփականությունն է 2006 թվականից: Adidas AG-ը նշել է, որ 15 տարվա ընթացքում իրենց չի հաջողվել վերակենդանացնել ապրանքանիշը: Մասնավորապես, ընկերությունը նշել է, որ ապրանքանիշը մեծապես տուժել է համաճարակի հետևանքով: Reebok-ի եկամուտները 2020-ի երկրորդ եռամսյակում կրճատվել են 42%-ով:
Ավելի վաղ Ուկրաինան սպառնացել էր դատի տալ Adidas ընկերությանը՝ խորհրդային խորհրդանիշներով համազգեստի պատճառով: