Իլոն Մասկը հագուստ կթողարկի Cyberquad ապրանքանիշի ներքո
copy image url

Իլոն Մասկը հագուստ կթողարկի Cyberquad ապրանքանիշի ներքո

Արտաքին 3 տարի առաջ - 13:54 28-09-2021

Tesla-ն հայտ է ներկայացրել Cyberquad ապրանքանիշի համար, որի ներքո ավելի վաղ ներկայացվել էր կվադրոցիկլի նախատիպը: Այժմ Իլոն Մասկի ընկերությունը նախատեսում է հագուստ թողարկել այս ապրանքանիշի ներքո, հայտնում է Electrek կայքը:

Դիմումի նկարագրության մեջ ասվում է, որ Cyberquad ապրանքանիշի գրանցումը նախատեսված է հագուստի արտադրության համար՝ սպորտային շապիկներ, վերնաշապիկներ, բաճկոններ, տաբատներ, գլխարկներ, մանկական հագուստ և կոշիկ: Դիմումը դեռ հաստատված չէ:

Իլոն Մասկը, դիմումը հաստատվելու դեպքում, կընդլայնի իր տեխնոլոգիական գործունեության շրջանակը: Միլիարդատիրոջ ապագա ծրագրերի մասին ճշգրիտ տեղեկություններ դեռ չկան:

Cyberquad կվադրոցիկլի նախատիպը, որի ապրանքանիշի ներքո նախատեսվում է հագուստ թողարկել, 2019 թվականին ներկայացվել է Cybertruck միջոցառման ժամանակ: Այն հավաքվել է Yamaha Raptor-ի հիմքի վրա: Այդ ժամանակվանից կվադրոցիկլի մասին տեղեկություններ չկան: