Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ
copy image url

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ

Արտաքին 3 տարի առաջ - 17:12 20-07-2021

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

«Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,- ասել է Շուգաևը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչներ գնելու հարցը։

Ամենից շատ դիտված