Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ գնել՝ F-35- ի փոխարեն
copy image url

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ գնել՝ F-35- ի փոխարեն

Արտաքին 3 տարի առաջ - 23:30 17-10-2021

Ամերիկացիները Թուրքիային առաջարկել են ձեռք բերել F-16 կործանիչներ՝ Անկարային F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից հեռացնելուց հետո, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա նշել է, որ այն ժամանակ Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել ծրագրին մասնակցելու համար, այժմ ԱՄՆ-ն Անկարային առաջարկում է այդ գումարով գնել F-16 կործանիչներ:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կանի անհրաժեշտ ամեն ինչ իր պաշտպանությունն ապահովելու համար: «Մենք աշխատում ենք ապահովել, որ մեր օդային նավատորմը միշտ պատրաստ լինի: Մենք երկխոսության մեջ ենք՝ այս խնդիրը լուծելու համար», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց F-35- ի արտադրության ծրագրից՝ Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ-ի ձեռքբերման պատճառով:

Ամենից շատ դիտված