ՀԱՂՈՐԴԱՎԱՐ  ՏԻՄՈՒՐ ՍՈԼՈՎՅՈՎԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐ
copy image url

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՏԻՄՈՒՐ ՍՈԼՈՎՅՈՎԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐ

Ավելին 4 տարի առաջ - 22:58 03-02-2021

Ռուսական «Առաջին ալիք»-ի «Բարի լույս» հեռուստածրագրի հաղորդավարը հայր է դարձել: Իր առաջնեկի ծննդյան լուրով նա կիսվել է Ինստագրամում:

Հաղորդավարը հայտնել է, որ ծնվել է աղջիկ: Բացի այդ նա շնորհակալություն է հայտնել իր կնոջը՝ Աննա Սոլովյովին, և նրան անվանել «իր հերոսը»:

«Աղջի՜կ: Շնորհակալ եմ սիրելիս... դու իմ հերոսն ես»- գրել է նա:

Հեռուստաստղը տեղադրել է լուսանկար, որտեղ գտնվում է հիվանդասենյակում: Նկարում նրա կինը երևում է թիկունքից: Տիմուրը Աննային ներկայացրել է հանրությանը՝ թաքցնելով վերջինիս դեմքը: