ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ՆԱՎԱԼՆԻԻ ԵՂԲՈՐԸ
copy image url

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ՆԱՎԱԼՆԻԻ ԵՂԲՈՐԸ

Արտաքին 4 տարի առաջ - 22:34 03-02-2021

Քննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ գործարար Օլեգ Նավալնիին, մեղադրանք է առաջադրել սանիտարահամաճարակաբանական կանոնները խախտելու պատճառով: Այս մասին հայտարարել է փաստաբան Նիկոս Պարասկևովը:

«Ցավոք, ես չեմ կարող որևէ մանրամաս ասել, բայց այս պահին սադրանք է հրահրվում՝ սանիտարահամաճարակային նորմերը խախտելու պատճառաբանությամբ»,- «МБХ-медиа»-ին ասել է փաստաբանը:

Նման մեղադրանք է առաջադրվել նաև Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալեխինային և Ալեքսեյ Նավալնիի գործընկեր Օլեգ Ստեպանովին: