Քննչական կոմիտեն կնամեծա՞ր է․ լրտեսության մեջ կասկածվողի կնոջը մեղադրանք չի առաջադրվել
copy image url

Քննչական կոմիտեն կնամեծա՞ր է․ լրտեսության մեջ կասկածվողի կնոջը մեղադրանք չի առաջադրվել

Ներքին 1 տարի առաջ - 16:40 11-04-2024
Oragir.News-ը գրել էր, որ մարտի 29-ին Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։

Սարգիս Գալստյանը Հայաստան էր եկել կնոջ՝ Մարգարիտա Շահնազարյանի հետ։ Նրանք եկել էին Գորիս քաղաք, որտեղ էլ Սարգիս Գալստյանը բերման ենթարկվեց ազգային անվտանգության ծառայության կողմից։
Մարտի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվականներին հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, Գալստյանին մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով։
Հաշվի առնելով, որ կալանավորումից անցել է բավական ժամանակ, որի ընթացքում պատկան մարմինները դեռևս պարզաբանումներ չեն ներկայացրել, Oragir.News-ը կապ հաստատեց Գոռ Աբրահամյանի հետ։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ ընթանում է նախաքննություն, որի արդյունքների մասին մարմինը հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։

Մեր հարցին՝ Գալստյանի կնոջը նույնպե՞ս առաջադրված է մեղադրանք, Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ մեղադրանք ներկայացված է Սարգիս Գալստյանին։