ԲԻԼԼԻ ԱՅԼԻՇԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԳԱՆԳԱՏՎԵԼ Է ԴԻԵՏԻԿ ՀԱԲԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ  ԱՌԱՋԱՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ՆԱ ԱՆՑԵԼ Է ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲՈՒԺՈՒՄ  ԵՎ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻ
copy image url

ԲԻԼԼԻ ԱՅԼԻՇԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԳԱՆԳԱՏՎԵԼ Է ԴԻԵՏԻԿ ՀԱԲԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ՆԱ ԱՆՑԵԼ Է ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՎ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻ

Ավելին 4 տարի առաջ - 23:38 29-01-2021

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը երկրպագուներին պատմել է հատուկ դեղահաբերի միջոցով նիհարելու փորձի մասին: Նա որոշել է նախազգուշացնել բոլոր աղջիկներին այն հետևանքների մասին, որը կարող է հանգեցնել անառողջ նիհարեցումը:

Ինչպես հաղորդում է Vanity Fair-ը 13 տարեկանում Այլիշը հաճախել է պարերի, սակայն պարուսույցները նրան հայտնել են, որ փոքր-ինչ ծանրամարմին է պրոֆեսիոնալ պարուհի դառնալու համար: Դրանից հետո Բիլլին որոշել է քաղցած մնալ և խմել հատուկ դեղահաբեր:

«Անկեղծ ասած, ես «պարկանման» հագուստ սկսել եմ կրել միայն իմ կազմվածքի պատճառով»,- ասում է աստղը: Դեղահաբերը նրան չեն օգնել ազատվելու ավելորդ քաշից: Ըստ Այլիշի՝ դեղերի պատճառով իր մոտ սկսվել է էնուրեզ:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ երկրպագուները երգչուհուն մեղադրել են մթերքների արժեքը չիմանալու մեջ: