ԲԵԶՈՍԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳՐԵԹԵ 2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ  ԻՐ ՍԻՐԵԼԻԻ ԵՂԲՈՐԻՑ
copy image url

ԲԵԶՈՍԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳՐԵԹԵ 2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ ԻՐ ՍԻՐԵԼԻԻ ԵՂԲՈՐԻՑ

Ավելին 4 տարի առաջ - 20:53 27-01-2021

Ինչպես հայտնում է «Bloomberg»-ը, Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքից հետո դատարանի միջոցով դրամական փոխհատուցում է պահանջել Մայքլ Սանչեսից, որն իր սիրելիի եղբայրն է:

Տեղեկատվական արտահոսքը այն մասին է, որ 2019թ. հունվարին Բեզոսը հարաբերությունների մեջ է եղել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ: Միևնույն ժամանակ, միլիարդատերը 25 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես հայտարարել է իր կնոջ՝ Մաքենզիի հետ բաժանվելու մասին: Անձնականի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են «National Enquirer» տաբլոիդի կողմից ՝ լրագրողական «հետաքննության» արդյունքում:

Այս իրադարձությունից հետո Ամազոնի հիմնադիրը վարձել է մասնավոր խուզարկուներ՝ սեփական հետաքննությունն իրականացնելու նպատակով: Ընթացքում ձեռնարկատերը հաստատել է, որ Մայքլ Սանչեսը «National Enquirer» տաբլոիդից 200 հազար դոլլար է ստացել:

Այս պահին Բեզոսը Սանչեսից 1.7 միլիոն դոլլար է պահանջում: Մայքլ Սանչեսի փաստաբան Թոմ Ուորենը նման պահանջը որակել է «անպարկեշտ և նույնիսկ անհեթեթ»: