Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու հետ, գրում է People-ը։ Իր Neuralink ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ Մասկին ուղեկցել է Շիվոն Զիլիսը։
Զույգը նախկինում հերքում էր ռոմանտիկ հարաբերությունները, սակայն հայտնի է, որ Զիլիսը միլիարդատիրոջից երեք երեխա է լույս աշխարհ բերել։