ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓԱՅՏԵ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
copy image url

ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓԱՅՏԵ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ներքին 4 տարի առաջ - 11:40 25-01-2021

Արցախ աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ այցելել է անօթևան մնացած արցախցիների համար արագ կառուցվող փայտե բնակարաններ:

Զարեհ Սինանյանի և Արամ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ 10.000 արցախցի ընտանիքներ ներկայումս բնակարանի կարիք ունի:

«Այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է՝ այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները»,- նշել է Գլխավոր հանձնակատարը և հավելել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման ու ամրապնդման աշխատանքներին: