Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց ազատել Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:
Իր ելույթի ժամանակ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար։
«Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:
33-ամյա Հ․ Հարությունյանը հետհեղափոխական շրջանում է նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով գրեթե կես տարի, մինչ այդ նախարարի խորհրդականն էր։ Մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ է։