ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ․ hraparak.am
copy image url

ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ․ hraparak.am

Ներքին 3 տարի առաջ - 23:07 29-10-2021

Դեռ օրեր առաջ մամուլում լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Իշխանությունն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ իշխող կուսակցությունը պարտվեց նախկին քաղաքապետի կուսակցությանը։ Խոսակցությունների համաձայն՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է ընտրությունների արդյունքների պատասխանատուն, չարդարացրեց իրեն, պարտավոր է հեռանալ։

Այսօր Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Hraparak.am-ի տեղեկություններով` եկող շաբաթ Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում կներկայացնի, և նրան կփոխարինի Նազելի Բաղդասարյանը։

Hraparak.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր կառավարության շենքում նկատել են Նազելի Բաղդասարյանին։ Ամենայն հավանականությամբ պատգամավորի այցը պատահական չի եղել․ ստացել է իշխանության «դաբրոն», որին հաջորդել է մանդատից հրաժարվելու դիմումը։ Ի դեպ, այս օրերին մայրաքաղաքում է գտնվել նաև մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Ենթադրվում է, որ Հովհաննես Հարությունյանը կրկին առողջապահության ոլորտ կվերադառնա, ըստ լուրերի՝ պաշտոն է ստանձնելու առողջապահության նախարարությունում: