ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 4000-Ը․ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
copy image url

ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 4000-Ը․ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

Ներքին 4 տարի առաջ - 10:53 21-01-2021

Ռազմի դաշտից 2021-ի հունվարի 20-ի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, որոնցից 766-ը նույնականացված չեն ու գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։

Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական թիվը չի անցնի 4000-ը։

Անհետ կորածների թիվը նա չի նշել, քանի որ այն ճշտման փուլում է։

«Երբ այդ վերջնական թիվն ունենանք, ամբողջական զեկույցով կներկայացվի ՊՆ կողմից»,- նշել է Տ․ Ավինյանը։

Ըստ Ավինյանի, անդամահատման խնդիր ունեցողների թիվը, որոնք պետությունից լավագույն ստանդարտներով պրոթեզավորում կստանան, չի գերազանցում 150-ը: