Գիտնականները վերլուծել են 500,000 ուսանողների տվյալներ և ապացուցել, որ մարդու հասակը կարող է կապ ունենալ նրա մտավոր ունակությունների հետ։ Այս մասին գրում է Psy Post-ը։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան բարձրահասակ է մարդը, այնքան ավելի մեծ հաջողությունների է հասնում հումանիտար և տեխնիկական առարկաներում։
Գիտնականների կարծիքով, բարձրահասակ լինելը կարող է ինչ-որ կերպ նպաստել ուղեղի ավելի լավ զարգացմանը, սակայն այս կապի մեխանիզմը դեռևս վերջնականապես բացահայտված չէ։