Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել ավելի քան 400 ինքնաթիռ․ Washington Post
copy image url

Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել ավելի քան 400 ինքնաթիռ․ Washington Post

Արտաքին 2 տարի առաջ - 13:56 13-07-2022
Ռուսական ընկերությունները հրաժարվում են վերադարձնել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ավելի քան 400 մարդատար ինքնաթիռ, իսկ ինքնաթիռի օրինական սեփականատերերը կասկածում են, որ կկարողանան վերադարձնել դրանք, գրում է Washington Post-ը։

Պարբերականը տվյալներ է բերում, ըստ որոնց՝ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հայտարարման պահին վարձակալված 515 ինքնաթիռներից վարձատուները կարողացել են վերադարձնել միայն մոտ 80 ինքնաթիռ։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ սեփականատերերը եկել են այն եզրակացության, որ այժմ Ռուսաստանում գտնվող ինքնաթիռների մեծ մասը վերադարձնել չեն կարող։

Ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված պահանջների ծավալն արդեն հասել է 10 միլիարդ դոլարի։ Խնդիրներ են առաջացել ոչ միայն օդանավերի վերադարձի, այլև ինքնաթիռների շարժիչների վերադարձի հետ կապված, որոնք նույնպես վարձակալությամբ տրվել են ռուսական ընկերություններին։

Թերթը պատմում է իռլանդական AerCap լիզինգային ընկերության խնդրանքով Շրի Լանկայում կալանավորված «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադրաբար վերադարձնելու փորձի մասին, որն ավարտվել է անհաջողությամբ այն բանից հետո, երբ Մոսկվան երկրի իշխանություններին սպառնացել է նավթի մատակարարումների դադարեցմամբ և դիվանագիտական ​​լուրջ բարդություններով։ Մի քանի օր կանգնելով Կոլոմբոյի օդանավակայանում՝ Airbus 330-300-ը Մոսկվա թռչելու թույլտվություն է ստացել և այժմ չվերթներ է իրականացնում դեպի Ղրղզստան։

Ամենից շատ դիտված