Գիտնականները գտել են ատամնային իմպլանտների և պրոթեզների բնական փոխարինող. նրանք պարզել են, թե ինչպես կարող են ստեղծել իրական մարդկային ատամներ խոզերի օրգանիզմում։ Այս մասին գրում էNPR-ն։
Հետազոտության ընթացքում մարդու իմաստության ատամներից և խոզի ատամների բողբոջներից վերցված բջիջները տեղադրվել են կենսաբանական կառույցի մեջ և իմպլանտացվել կենդանիների ծնոտներին։
Երեք ամիս անց խոզերի բերանում ձևավորվել են ատամներ, որոնք իրենց կառուցվածքով և հատկություններով շատ մոտ էին մարդու բնական ատամներին։
Այս նոր մեթոդը կարող է ապագայում թույլ տալ բնական ատամների աճեցում առանց ցավոտ և բարդ վիրաբուժական միջամտությունների, որով կսկսվի ստոմատոլոգիայի զարգացման նոր դարաշրջանը։