465.000 դրամի փոշիացում. աստղաբաշխական գներով «ոսկեզօծ» տնկանյութը հաշմանդամ կամ դիակներ են
copy image url

465.000 դրամի փոշիացում. աստղաբաշխական գներով «ոսկեզօծ» տնկանյութը հաշմանդամ կամ դիակներ են

Ներքին Տեսանյութ 2 ժամ առաջ - 19:21 28-04-2025
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում՝ վերջին 30 տարվա մեջ, քաղաքային կանաչապատման ոլորտում այս ծավալի գումարներ երբեք չեն ծախսվել, բայց ցավալին այն է, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված «ոսկեզօծ» տնկանյութը՝ մասնագիտական գնահատմամբ, ի սկզբանե հաշմանդամ կամ դիակներ են։

Օրերս Սայաթ-Նովա պողոտայի երկայնքով, ինչպես և 2024-ին Մաշտոցում, «ծառհանուկ-ծառփոխուկ» փայլուն ծրագիրն էր։ Նկարում՝ 3 դիակ, հատը 155 000 դրամ, այսինքն՝ 465 000 դրամի փոշիացում… 0 պատասխանատու, 0 պատիժ, փաստացի, յուրայինների համար ամենաթողություն է։ Այնքան անգրագետ լինես, որ միլիոնների փակ արմատային համակարգով բույսեր գնես և փողոցի երկայնքով չորացնե՞ս…

Պետրոս Ղազարյանի եթերում այս չորացած ոսկե «ցախավելները» ցույց տվող չկա՞, «նախկինների» մասին կեղծիքով լի մոնոներկայացման վարպետներ… Ի դեպ, վերջին նկարում «նախկինների» 2021-ին տնկած անվճար, քաղաքային տնկարանի բարդիներն են, որ արդեն ծառ են դարձել»…