Հյուսիսային Կորեայի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի Կուրսկի մարզը ուկրաինական զորքերից ազատագրելը սուրբ առաքելություն էր՝ ուղղված Մոսկվայի հետ բարեկամության ամրապնդմանը։
TASS-ը հաղորդում է, որ Կիմ Չեն Ընը որոշել է, որ կարիք գա կիրառել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-րդ հոդվածը, և նախագահը հրամայել է Կորեայի ռազմական ուժերին՝ ռուսական զինված ուժերի հետ միասին հաղթել ու վերացնել ուկրաինացի նեոնացիստներին և ազատագրել Կուրսկի մարզը:
Նա նաև հայտարարել է, որ նրանց պատվին, ովքեր մասնակցել են ազատագրմանը շուտով հուշարձաններ կկանգնեցնի Փհենյանի կենտրոնում: