Ամերիկացի կոսմետոլոգ Բիտա Ֆարելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ինքն իրեն ներարկել է բոտոքս՝ դեմքի միայն աջ կողմում՝ նպատակ ունենալով ցուցադրել, թե ինչպես է այդ պրոցեդուրան ազդում մկանների շարժունակության վրա։Այս մասին գրում է NY Post-ը։
Բժիշկը դեմքի կենտրոնում գիծ է նկարել և բոտոքս ներարկել միայն աջ կողմում՝ թիրախավորելով հիմնականում ստորին մկանները և պլատիզման՝ պարանոցի մկաններից մեկը։
Երկու շաբաթ անց արդյունքները տեսանելի են դարձել, երբ Ֆարելը փորձել է շարժել բերանը կամ դեմքը, նկատվել է, որ դեմքի աջ կողմը, որտեղ ներարկվել է բոտոքսը, գրեթե չի շարժվում, մինչդեռ ձախ կողմը բնականորեն արձագանքում էր շարժումներին։
Բոտոքսի ազդեցությունը բժիշկը բացատրել է այսպես. այն ժամանակավորապես կաթվածահար է անում ներարկված հատվածի մկանները՝ կանխելով նրանց կծկումը։ Դրա հետևանքով մաշկը հարթվում է, իսկ շարժունակությունը նվազում կամ ամբողջությամբ անհետանում է։
Այս փորձը վկայում է, որ հարթ մաշկ ունեցող մարդու մոտ բոտոքսը կարող է թուլացնել մկանային ակտիվությունը՝ հանգեցնելով լուրջ խնդիրների։