ՌԴ Գերագույն դատարանը թույլատրել է դանակի օգտագործումը ինքնապաշտպանության նպատակով. Lenta 
copy image url

ՌԴ Գերագույն դատարանը թույլատրել է դանակի օգտագործումը ինքնապաշտպանության նպատակով. Lenta 

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 09:09 28-04-2025
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ դանակի կիրառումը կարող է համարվել իրավաչափ ինքնապաշտպանություն, եթե հարձակման ընթացքում կա սպառնալիք կյանքի համար, հատկապես երեխաների պաշտպանության պարագայում։ Այս մասին գրում է Lenta-ն։

Որոշման հիմքում Տվերի շրջանի մի բնակչի գործն է. նա արդարացվել է երեք հարձակվողի սպանության համար, որոնք ծեծի էին ենթարկել իրեն և իր հյուրերին այն պահին, երբ նա գրկել էր իր դստերը։

Տղամարդը դանակով սպանել էր հարձակվողներին, իսկ Գերագույն դատարանը նրա գործողությունները ճանաչել է որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

Այս գործն ընդգրկվել է դատական վերանայման ընթացակարգում՝ դատարանների որոշումների միատարրությունը ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված