Հակոբ Առաքելյանը ապրում է Շիրակի մարզի Ողջի գյուղում։ 80-ականների վերջին են բնակություն հաստատել սահմանամերձ գյուղում, ասում է` ամեն ինչ զրոյից են ստեղծել։
«Գյուղի կլիման լավն է, հողը լավն է, բայց մարդկանց հող չի մնացել։ Գյուղը ղեկավար չի ունեցել, ով նստել է, հողը ծախել է։ Մենք արոտավայր չունենք, չենք կարող անասուն պահել։ Մեր արոտավայրերը ծախել են եզդիներին»,- ասում է տղամարդը։
Ողջիի բնակչի խոսքով, ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց չեն էլ կարող հողագործությամբ զբաղվել։
Մանրամասները` տեսանյութում։