«Բարսելոնան» ապահովել է Իսպանիայի չեմպիոնությունը
copy image url

«Բարսելոնան» ապահովել է Իսպանիայի չեմպիոնությունը

Սպորտ 1 տարի առաջ - 14:06 15-05-2023
Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի առաջության ավարտից 4 տուր առաջ վճռվել է չեմպիոնության հարցը։

«Բարսելոնան», 4։2 հաշվով հաղթելով համաքաղաքային «Էսպանյոլին», անհասանելի է դարձել Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» համար։ Դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ էլ խփել են Ալեխանդրո Բալդեն և Ժյուլ Կունդեն։

Հատկանշական է, որ «Էսպանյոլն» էլ այս պարտության պատճառով դուրս է մնացել Լա լիգայից։

Կատալոնական թիմը պատմության մեջ 27-րդ անգամ է դառնում երկրի չեմպիոն։

Ամենից շատ դիտված