«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին»՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր
copy image url

«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին»՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր

Սպորտ 2 տարի առաջ - 01:18 16-01-2023
Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ռեալը» և «Բարսելոնան»:

Կատալոնական թիմը վստահ հաղթանակ է տարել 3:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել է Գավին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է այն: 69-րդ րոպեին Պեդրին խփել է նաև 3-րդ գոլը: Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպին Կարիմ Բենզեման խփել է մադրիդյան թիմի միակ գոլը:

Չավիի գլխավորած «Բարսելոնան» պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Սուպերգավաթը: