Ուղիղ եթեր
38 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը. նոր մանրամասներ
copy image url

38 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը. նոր մանրամասներ

Ներքին 8 ժամ առաջ - 13:38 25-04-2025
Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ 49-ամյա տղամարդուն և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել էր 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

Ամենից շատ դիտված