2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Նշենք, որ հղի կնոջը վրաերթի ենթարկած վարորդը դեռ ազատության մեջ է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հիշու՞մ եք՝ ով է Սոնա Մնացականյանը»։
Հարցվածներից գրեթե ոչ ոք չհիշեց, թե ով է Սոնա Մնացականյանը։
«Չեմ հիշում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ սկզբում ասաց, որ չի հիշում, հետո մտաբերեց։
«Երևի չէ, հա էն հղի՞ կինը։ Էդ կարգի էնքան բաներ են լինում, դա փոքրագույնն ա։ Ցավալի ա, ես ամոթով եմ ասոււմ, բայց տենց ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
«Չէ, իրոք չեմ հիշում, կներեք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ լսել է այդ մասին։
«Լսել եմ, բայց ոչինչ չեմ հիշում»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մեղավորը հղի կինն էր։
«Աստված իր հոգին լուսավորի, բայց մեղավորությունն իրանն էր, տենց ճանապարհ չեն անցնում»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։