ԵՊՀ այսրոպեական ռեկտորը, որը նկարվելու առիթ բաց չի թողնում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնաց
copy image url

ԵՊՀ այսրոպեական ռեկտորը, որը նկարվելու առիթ բաց չի թողնում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնաց

Միտք Ներքին 9 ժամ առաջ - 16:40 25-04-2025
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնաց: Ընդ որում, ԵՊՀ պատվիրակությունը գնաց, Հ.Հ-ն չգնաց:

Հ.Հ-ն, որը տեսախցիկների առջև նկարվելու առիթ բաց չի թողնում, Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին չի մասնակցել, ավելին` որևէ հարթակում, որևէ ձևաչափով հանդես չի եկել: Ի՞նչ է դա նշանակում:

ԵՊՀ-ի աղբյուրները փոխանցում են, որ Հ.Հ-ն առողջ է, կենտրոնական նյարդային համակարգը նորմալ աշխատում է, գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութի` միելինի, պակաս չունի: Այսինքն, առկա էին Հ.Հ-ի Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցելու բոլոր նախապայմանները:

Եվ, եթե այդպես է, ապա վերջինիս միջոցառումներին չմասնակցելն ընդամենը մեկ բացատրություն ունի, այն է` Հ.Հ-ն խճճվել է «արժեքների պարադոքսի» հորձանուտում:

Ժամանակին շոտլանդացի փիլիսոփա Ադամ Սմիթն ի հայտ բերեց «ջրի և ադամանդի» (արժեքների) պարադոքսը: Էությունը հետևյալ է՝ ինչու՞, չնայած այն հանգամանքին, որ ջուրը մարդու համար ավելի կարևոր է, քան ադամանդը, սակայն ադամանդի գինը շատ ավելի բարձր է, քան ջրինը։

Փաստորեն, Հ.Հ-ն երկար տարիներ արհեստականորեն փորձում էր «մանևրել» ջրի և ադամանդի միջև, սակայն ի վերջո բացահայտ գնաց ադամանդի հետևից»։

Ամենից շատ դիտված