Ի՞նչ գիտենք մենք Հնդկաստանի՝ իրեն շրջապատող փոքրերի հանդեպ իր վերաբերմունքի և վարքագծի մասին
copy image url

Ի՞նչ գիտենք մենք Հնդկաստանի՝ իրեն շրջապատող փոքրերի հանդեպ իր վերաբերմունքի և վարքագծի մասին

Միտք Ներքին 9 ժամ առաջ - 17:06 25-04-2025
Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակադեմիական շրջանակներում հասունանում է մի տպավորություն, համաձայն որի՝ Եվրոպական ու Եվրո-Ատլանտյան համակարգից դուրս աշխարհի տարբեր հատվածներում, օրինակ Եվրասիայում փոքր պետությունների գոյությունը որպես անկախ ու սուվերեն միավորներ չի հանդուրժվում։ Դրա համար, այստեղի փոքրերը կամ դառնում են «կծան-ամբիցիոզ» ռացիոնալ ագրեսիվությամբ՝ Սինգապուրի, Թայվանի ու Հարավային Կորեայի պես, կամ «գիժ-ամբիցիոզ» իռացիոնալ ագրեսիվությամբ՝ Հյուսիսային Կորեայի, Աֆղանստան ու ժամանակին (ինչ որ առումով նաև հիմա) Վիետնամի պես։ Բոլոր կծան, գիժ և այլն փոքրերը ձգտում են ամեն գնով level-up լինել և թե իրենց ինքնաճանաչման և թե դրսի/միջավայրի ընկալման մեջ չմնալ փոքր և որ իրենց հանդեպ լինի հառնող միջին տերության վերաբերմունք ու ընկալում, օրինակ ինչպես դա տեսնում ենք դասական Իսրայելի ու ժամանակակից Ադրբեջանի պարագայում։

Իսկ Եվրոպական համակարգից դուրս մնացած պետությունները, որոնք այդպես էլ մնացել են ֆիզիկական ու ինքնութենա-մտածելակերպային փոքրության ծուղակում, օրինակելի չեն ու ըստ էության դանդաղ կամ արագ մեռնող, կամ գեոպոլիտիկ ապագա չունեցող միջազգյաին հարաբերությունների պայմանական միավորներ են, որոնց լինել-չլինելը պայմանավորված է կոնկրետ այդ պահին գործող աշխարհակարգի կառուցվածքից։
Հայոց մեջ վերջին երկու-երեք տարվա ընթացքում ոգևորությամբ է խոսվում Հնդկաստանի մասին ու հայ-հնդկական անվտանգային հարաբերությունների հետանկարների մասին։

Սակայն ի՞նչ գիտենք մենք Հնդկաստանի իրեն շրջապատող փոքրերի հանդեպ իր վերաբերմունքի և վարքագծի մասին։ Օրինակ Բութանի։

Բութանի «Տեսլական- 2020» ներկայումս գործող ռազմավարական հիմնական փաստաթղթում կարդում ենք․ «Պետության հիմնական մարտահրավերն է՝ իր ազգային ինքնության, սուվերենության և անվտանգության պահպանումն է որպես ազային պետություն։ Մեր տեսադաշտից երբեք չպիտի դուրս լինի այն փաստը, որ մենք փոքր պետություն ենք՝ ճզմված համաշխարհային երկու հսկաների միջև»։

Բութանի բուդդիստական թագավորությունն այն եզակի փոքր պետություններից է, որը ոչ միայն 1971-ից ՄԱԿի անդամ է՝ բացահայտ սահմանափակ սուվերենությամբ, այլ նաև դիվանագիտական հարաբերություններ չունի Անվտանգության Խորհրդի մշտական և որևէ անդամի հետ։ Ավելին, Բութանը պաշտոնապես չի ճանաչում իր երկու հարևաններից մեկին՝ Չինաստանին՝ վերջինիս Տիբեթի անեքսիայի և Բութանի հանդեպ նմանատիպ նկրտումներ ունենալու համար, և առկա տարածքային վեճերի պատճառով չի ճանաչում Չինաստանի հետ իր ունեցած սահմանը, որը հըլը մի բան էլ վիճելի է թե մեկի, և թե մյուսի կողմից։ Այս դասավորվածությունից էլ հոյակապ կերպով ամենասկզբից էլ օգտվել է տարածաշրջանում Չինաստանի ամենագլխավոր հակառակորդը՝ Հնդկաստանը, դոմինանտ կախվածության և աշխարհաքաղաքական ապսորբցիայի ենթարկելով և ամբողջությամբ՝ թե տնտեսությամբ, թե քաղաքականությամբ, թե ինքնութենա-մտածելակերպայյին առումով ամուր իրեն կապելով փոքրիկ Բութանը։ Հնդկաստանը Բութանի «աչքը վախեցրել» է նաև 1973-75ների ընթացքում վերջինիս մեկ այլ փոքր հարևան Սիքքիմի Թագավորության անեքսիայով, որին նվաճելու ցանկություն իբր ուներ Մաու Ցզեդունը, ումից առաջ ընկավ Ինդիրա Գանդին։

Բութանի ու Հնդկաստանի հարաբերությունները խորը ռազմավարական են և ակնհայտ ասիմետրիկ, որոնք այսօրվա դրությամբ ըստ էության առկա են պատվիրատու-կլիենտ կամ բևեռ-սաթելիթ պարադիգմայի տրաբանանության նմանության մեջ։ Օրինակ ըստ 2007 թ․ երկկողմանի պայմանագրի՝ Հնդտաստանը պարտավորվել է չմիջամտել Բութանի ներքին գործերին, բայց Բութանն էլ պարտավորվել է իր արտաքին հարաբերություններում հաշվի առնել Հնդկաստանի դիրքորոշումը, քննարկել նրա հետ Բութանի արտաքին քաղաքական հարցերը մինչև որոշումներ կայացնելը՝ սահմանափակելով վերջինիս արտաքին քաղաքականությունն հոգուտ առաջինի աշխարհաքաղաքական և անվտանգային շահերի սպասարկման։ Այսինքն, Հնդկաստանի հետ պայմանագիրը ակնհայտ սափակում է Բութանի սուվերենությունը` դարձնելով վերջինիս արտաքին քաղաքականությունը Հնդկաստանակենտրոն՝ Հնդկաստանի կողմից տրված հստակ աշխարհաքաղաքական ֆունկցիոնալությամբ․ այն է՝ բուֆերային տարածքի դեր Չինաստանի և Հնդկաստանի միջև։

Հնդկաստանը սկզբում բացահայտ իսկ վերջին քսան տարվա մեջ կիսա-բացահայտ կերպով դեմ է Բութանի Չինաստանի հետ որևէ հարաբերություններին, բանակցություններին ու առավել ևս երկկողմ ճանաչմանը։ 2012 թ․ ՄԱԿ-ի մի միջոցառման շրջանակներում Բութանի վարչապետի կարճ զրույցը իր չինացի գործընկերոջ հետ մեծ սկանդալ և տնտեսական բնույթի ճնշումների ակնարկի առիթ դարձավ Հնդկաստանի կողմից։ Բութանի հնարավոր շփումները Չինաստանի հետ Հնդկաստանը դիտարկվում է որպես իր անվտանգային շահերի ուղիղ սպառնալիք, քանի որ այդ պարագայում Հնդկաստանի բացառիկ ու ամբողջական ազդեցությունը Բութանի հանդեպ կնվազի և այն Հնդկաստանի հողմից դիտարկվող բուֆերի դերն այլևս խաղալ չի կարողանա։

Բութանի անվտանգային կախվածությունն այնքան է մեծացել Հնդկաստանից, որ վերջինս ոչ միայն ռազմական զգալի ներկայություն ունի այս փոքր պետության տարածքում, այլև վերջինիս՝ Բութանի տարածքը պոտենցիալ արտաքին ներխուժումից պաշտպանելու պատրվակով վերջին վեց-յոթ տարվա ընթացքում ընդլայնել է իր տեղակայումների աշխարհագրությունը, հաճախ տարածքներ "պոկելով" Բութանից՝ սահմանային դիրքերն առաջ տալով, կամ հնդկական ԶՈւ ստորաբաժանումներ տեղակայելով Բութանի տարածքում գտնվող ռազմավարական բարձունքների ու ռազմավարական ճանապարհների վրա` չինական դիրքերի հանդեպ վիզուալ ու կրակային ու աշխարհագրական առավելություն ձեռք բերելու համար։ Որոշ դեպքերում նման հնդկական տեղակայումները իրականացվել են նույնիսկ կամ առանց Բութանի իշխանություններին տեղյակ պահելու, կամ տեղեկացվել են պոստ-ֆակտում։ Հնդկական ռազմական գործունեության ռազմավարական իմաստը՝ ունենալ առավելություն «հանդիպել» չինական պոտենցիալ ռազմական ներխուժումը մինչև վերջինիս բուն հնդկական տարածք հասնելը։

Որոշ փորձագետներ Բութանի և Հնդկաստանի հարաբերությունները անվանում են «ամուսնություն պարտադրանքով» ընդգծելով, որ դե «այլընտրանք ուղղակի չկա»՝ հաշվի առնելով Չինաստանի հետ Բութանի հարաբերությունների բացակայությունը, որն էլ սահմանափակված է Հնդկաստանի կողմից։ Բոթանով զբաղվոր որոշ մասնագետներ մատնանշում են երկրի մտավորականության և քաղաքական վերնախավում բարդույթային մի գերակա մտածելակերպ, համաձայն որի «Հնդկաստանը Բութանին ավելի շատ է պետք, քան Բութանը Հնդկաստանին», և նշում, որ տասնամյակներ շարունակ այս մտածելակերպը բերել է մի իրավիճակի, որը կարելի է անվանել «Բութանն ամբողջությամբ վաճառվել, պատկանում է Հնդկաստանին»։ Ավելին, ինչպես երկրի բարձրաստիճան ղեկավարությունն է մի քանի անգամ նշել վերջին տարիների ընթացքում, «Բութանն իրեն չի կարող թույլ տալ հաշվի չառնել Հնդկաստանի որևէ դիրքորոշում ու այն խորը [միակողմանի կախվածության] հարաբերությունները, որոնք ձևավորվել են Հնդկաստանի հետ, քանի որ երկրի գոյությունն ուղիղ կախված է այդ երկու գործոններից»։

Ինչպես զգացվում է թե՛ Բութանի ներկա/նախկին պաշտոնյաների ընդհանուր խոսույթից և արտահայտած կարծիքներից, և թե հետազոտողների մեկնաբանություններից ու եզկարացություններից, Բութանի հանրության ու քաղաքական էլիտայի մոտ առկա է խորը արմատավորված, ինչպես ես եմ անվանում «պաշտպանական նիհիլիզմ» կամ «վարժեցված» անճարության մտածելակերպ։ Օրինակ նախկին վարչապետ Ջիգմե Թհինլեյն ասում է․ «Մեր ազգային շահը որևէ հարցում Հնդկաստանի դեմ չլինելն է և Հնդկաստանի հետ լինելն է»։ Մեկ այլ գործող բարձրաստիճան պաշտոնյա ասում է․ «Մենք մեզ պաշտպանել չենք կարող, դիմադրությունն անիմաստ է եթե մեզ վրա հարձակում լինի կամ Չինաստանի և կամ Հնդկաստանի կողմից, եթե մեզ հնազանդ չպահենք»։ Մյուսն էլ ասում է․ «Մեր լինել չլինելը մեզնից կախված չէ, կախված է Հնդկաստանից ու չին-հնդկական հարաբերություններից»։

Բայց․․․ Բութանում ընդունված է համարել, որ իրենց երկիրը երջանկության վայր է։
Այ այսպիսի բաներ»։

Ամենից շատ դիտված