Ի՞նչ հաշվեհարդար, ֆբ էջից հեռացնելու մասին եմ ասել. Դավթաշենի թաղապետը` Չախոյանին հեռացնելու մասին
copy image url

Ի՞նչ հաշվեհարդար, ֆբ էջից հեռացնելու մասին եմ ասել. Դավթաշենի թաղապետը` Չախոյանին հեռացնելու մասին

Ներքին 3 ժամ առաջ - 22:11 23-04-2025
«Ես 54 տարեկան մարդ եմ, ի՞նչ հաշվեհարդար։ Դուք հեռացնելով ի՞նչ եք հասկանում, ու՞ր պիտի հեռացնեի։ Ես ասել եմ կհեռացնեմ, հանձնարարել եմ էջից հեռացրել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը` անդրադառնալով Արթուր Չախոյանի այն գրառմանը, որ Դավթաշենի վարչական ղեկավարն իրեն սպառնում է։

Նշենք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` կցելով սքրինշոթ, և գրել էր, որ Ալբերտ Հովասափյանն իրեն սպառնում է։

Ալբերտ Հովասափյանը Oragir.News-ին հայտնեց, որ խոսքը ֆեյսբուքյան էջից գրածը հեռացնելու մասին է և ոչինչ ավելի։

«Գրել եմ` պաշտոնական էջի տակ էսպիսի բառամթերք օգտագործելու դեպքում կհանձնարարեմ հեռացնել, հանձնարարել եմ հեռացնել ու որ հանձնարարել եմ, գրել, հաջորդական էսպիսի բառամթերք օգտագործի ընդհանրապես կբլոկենք»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված