Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում

Ներքին 11 ամիս առաջ - 11:37 19-05-2024
Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը Օragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, երեկ՝ ապրիլի 18-ին, տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում բլոգեր Արթուր Չախոյանն ու ևս 3 անձ բերման են ենթարկվել։

«Երևան քաղաքում նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյանը, որն առավել հայտնի է առևտրական Տաթևիկ անվանումով։ Այս տիկինը առևտրով է զբաղվել Մալաթիայի շուկայում այնուհետև եղել է այսպես կոչված ընդդիմադիր, նա թուրքի հետ ինչ-որ կապի մեջ է մտել և սկսել է պրոթուրքական քարոզչություն անել։ Նա ամեն կերպ սատարում է Նիկոլ Փաշինյանին, սպառնում է հայ ժողովրդին, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը տարածքի քերոբն է և բոլորիս ոչնչացնելու է։ Նատալյա Ալեքսանյանը համագործակցում է Ռոմա Նազարյանի հետ, որը նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, այնուհետև եղել է Մգեր Արմենիայի կուսակցության փոխնախագահը․․․»,- ասաց Խաչատրյանը։

Նա պատմեց, որ դեռևս օրեր առաջ պետք է տեղի ունենար տվյալ կուսակցության անդրանիկ նիստը, սակայն Արթուր Չախոյանը դիմում է ներկայացրել ԱԱԾ, ահազանգ հնչեցրել, որ թուրքական կուսակցություն են փորձում ստեղծել, ԱԱԾ-ն արձագանքել էր դրան, ինչպես նաև «Մարիոթ» հյուրանոցն էր արձագանքել և մերժել նիստն իրականացնել հյուրանոցում։

«Մենք որոշեցինք գնալ և հասկանալ, թե ինչ են այս մարդիկ ծրագրում, ինչ կանոնադրական կետեր են մարդիկ առաջարկում։ Ռոման Նազարյանը, տեսնելով մեզ և Արթուր Չախոյանին, հրահանգեց բռնի ուժով Արթուրին դուրս բերել․․․ Չախոյանը բացատրեց, որ եկել է իրազեկման ակցիա անելու, մարդկանց ասաց, որ սա թուրքական կուսակցություն է, չկար բռնություն ո՛չ տեքստերում, ո՛չ գործողություններում։ Խիստ ագրեսիվ էր իրեն պահում «Խուլերի միավորման» ՀԿ ղեկավար Մարինե Հարությունյանը, ճիչերով, աղաղակով, հարձակումներով․․․»։

Խաչատրյանի խոսքով՝ ">միջադեպի ընթացքում վնասվել է Արթուր Չախոյանի շրթունքը, հագուստն ամբողջությամբ պատառոտվել է։

Արթուր Չախոյանն ու ևս 3 անձ ձերբակալվել են 72 ժամով։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում