Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին։
Նրա հետ խոսել ենք քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը փոխելու, դրա բացասական հետևանքների, նախագծի չեղարկման վերաբերյալ առաջարկած օրինագծի մերժման, նախօրեին ԱԺ-ում ծեծկռտուքի, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու, 2026-ի ընտրությունների և մի շարք այլ հարցերի մասին։ Անդրադառնալով քաղաքացիների համընդհանուր հայտարարագրմանը, պատգամավորն ասաց, որ դա բերելու է մի շարք բացասական հետևանքներ։
«Իրենք առանց խնդիրները լուծելու նախագիծ են բերել, հայտարարագրմամբ ավելանալու է նաև հարկային բեռը»,- նշեց նա։
Խոսելով նախօրեին ԱԺ-ում ծեծկռտուքի մասին, Ավետիսյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց՝ ներկայացրել է նախագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իշխող ուժը լարեց իրավիճակն ԱԺ դահլիճում։
«Իրենք «կամերաներից» դուրս ու «ախրանաների» թևի տակից դուրս իրենք ճուտիկներ են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։