Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Սեյֆ ինվեսթ» հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին։
Նրա հետ խոսել ենք հարկային փոփոխությունների դեմ իրականացվող բողոքի ակցիաների, հավաքներին շահագրգիռ անձանց քիչ ներգրավվածության, հարկային փոփոխությունների հետևանքների, իրականացված ստորագրահավաքից ակնկալիքների և մի շարք այլ հարցերի մասին։
Անդրադառնալով հարկային փոփոխությունների հետևանքների մասին, Խաչատրյանը նշեց, որ դրանք հակառակ արդյունքն են ունենալու։
«Կառավարությունը հերթական անգամ բերել է լավ չուսումնասիրված մի նախագիծ ու փոփոխություն է անում։ Իրենք չեն հասկանում, որ սա բերելու է ստվեր և գործունեությունների կասեցում»,- ասաց նա։
Խոսելով խնդրի մասին, որ ոչ բոլորն են միանում այդ ակցիաներին, Խաչատրյանը նկատեց. «Այո, համաձայն եմ, գուցե պատճառն այն է, որ ոչ բոլորն են դեռ հասկանում դրա հետևանքները։ Փոփոխությունը դեռ թղթի վրա է, գուցե երբ կիրառվի արդեն ավելի շատ մարդ մասնակցի ակցիաներին»։
Մանրամասները` տեսանյութում։