Արտակարգ դեպք՝ Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել նրան․ shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել նրան․ shamshyan.com

Ներքին 4 ժամ առաջ - 21:29 23-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։42-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա և նրան ծեծի ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել իրեն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կասկածյալը մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի