Առանձնակի դաժանությամբ սպանություն Ստեփանակերտում. հայաստանցի 59-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել զոհին, ապա վիրավոր վիճակում նրան շնչահեղձ արել. shamshyan.com
copy image url

Առանձնակի դաժանությամբ սպանություն Ստեփանակերտում. հայաստանցի 59-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել զոհին, ապա վիրավոր վիճակում նրան շնչահեղձ արել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:26 26-10-2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2023 թվականի հունվարին Հայաստանի մարզերից մեկից 59-ամյա տղամարդը գտնվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և հյուրընկալվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ իր ծանոթ տղամարդու տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հայաստանցի 59-ամյա տղամարդը ձեռքերով, ոտքերով ապա փայտե մահակով ծեծի է ենթարկել ստեփանակերտցի տղամարդուն՝ հարվածելով մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում գլխին և դեմքին, այնուհետև վերցրել է բաժակը ու մտցրել ծեծված տղամարդու մակկոկորդային շրջանը՝ վերին շնչառական ուղիների մեջ, ինչի հետևանքով էլ տղամարդը մեխանիկական շնչահեղձությունից տեղում մահացել է:

Նախաքննության շահերից ելնելով՝ shamshyan.com-ը կասկածյալի և սպանվածի ինքնությունները չի հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։