Ում մարդն է Գևորգ Էմին-Տերյանը
copy image url

Ում մարդն է Գևորգ Էմին-Տերյանը

Միտք 3 տարի առաջ - 15:07 21-12-2021

Երեկ դատախազության նախկին խոսնակ Սոնա Տռուզյանի տնօրինությամբ գործող «Փաստինֆո» լրատվական կայքում «ԵՊՀ նորանշանական ռեկտորի դեմ արշավն իրականացվում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ուղղորդմա՞մբ. Մայր բուհում ջրերը խաղաղ չեն» վերնագրով մի հոդված, որում լրատվամիջոցը փորձել է ամեն կերպ «հիմնավորել», որ ԵՊՀ լրատվական ծառայության նախկին ղեկավար, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «մարդն» է, և Հարությունյանի ուղղորդմամբ վերջերս բազմաթիվ իրավական խախտումներով ԵՊՀ ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանի դեմ արշավ է իրականացնում։

Ըստ լրատվամիջոցի՝ «Էմին-Տերյանը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել 2018-ի հեղափոխության օրերին», մինչդեռ նա այդ պաշտոնին է նշանակվել 2018-ի փետրվարի 27-ին, երբ հեղափոխության մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէր մտածում։

Բացի այս, «Փաստինֆոն» գրում է, որ «Հեղափոխությունից հետո Էմին-Տերյանը ԵՊՀ-ում դարձել էր ԿԳՄՍ այն ժամանակվա նախարարի «աչքն ու ականջը»: Նրանց համագործակցությունը, ըստ էության, շարունակվել է այնքան, մինչեւ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, որի հետ Արայիկ Հարությունյանը, ըստ համալսարանականների, ունի մեղմ ասած լարված հարաբերություններ: Այս նշանակումից հաշված օրերի ընթացքում Էմին-Տերյանն ազատվել է աշխատանքից»,- գրել է լրատվամիջոցը։

«Փաստինֆոն», սակայն, մոռացել կամ չի ուզել հիշել, որ Հովհաննես Հովհաննիսյանից առաջ Էմին-Տերյանին Արայիկ Հարությունյանի միջնորդությամբ աշխատանքից ազատել էր նաև ԵՊՀ ռեկտորի այն ժամանակվա պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, սակայն Էմին-Տերյանը դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում։

Այնուհետ «Փաստինֆոյի» ԵՊՀ երևակայական աղբյուրներն անդրադարձել են Էմին-Տերյանի վարձատրությանը՝ գրելով, որ նա 700 հազար դրամ աշխատավարձ է ստացել․

«ԵՊՀ-ում պրոֆեսորի աշխատավարձը կազմում է շուրջ 250.000 դրամ, մինչդեռ 2018-ի հեղափոխությունից հետո ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետի աշխատավարձը դարձել է 700.000 դրամ: Ըստ ԵՊՀ-ում շրջանառվող լուրերի` հենց Արայիկ Հարությունյանն է նպաստել, որ նախկին ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բարձրացնի Գևորգ Էմին-Տերյանի աշխատավարձը` համալսարանի բյուջեից իր վստահելի մարդուն վճարելով շուրջ 3 անգամ ավել գումար, քան վաստակում են պրոֆեսորները»։

Ամենաբարձր աշխատավարձը, որը Գևորգ Էմին-Տերյանը ԵՊՀ-ում ստացել է, եղել է 360 հազար դրամը։

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ «Փաստինֆոյի» հրապարակումն իրականության հետ այնքան կապ ունի, ինչքան Արայիկ Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը կրթական ոլորտի հետ առհասարակ, հետևաբար մեկ հարց բաց է մնում, թե ո՞ւմ մարդն է Գևորգ Էմին-Տերյանը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար մենք կապվեցինք Գևորգ Էմին-Տերյանի կնոջ՝ Սոֆի Էմին-Տերյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ Էմին-Տերյանը Արայիկ Հարությունյանի մարդն է և 700 հազար դրամ աշխատավարձ է ստացել ԵՊՀ-ում, սակայն Սոֆի էմին-Տերյանը հերքեց՝ ասելով՝ «Գևորգն իմ մարդն է, և երբեք 700 հազար տուն չի բերել»։

Ավելիին տեղեկանալու համար բաժանաորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին