Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի
copy image url

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի

Ներքին 2 տարի առաջ - 15:56 21-04-2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:

Համերգը, որը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով։