Ապրիլի 23-ին՝ այսօր, մեկնարկում է ՀՅԴ-ի կողմից կազմակերպվող ավանդական ջահերով երթը։ Երթին մասնակցում են ինչպես քաղաքական և հասարակական գործիչներ, այնպես էլ մշակույթի և արվեստի հայտնի ներկայացուցիչներ։
Միջոցառումն անցկացվում է ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։ Երթից առաջ, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, ակտիվիստները բողոքի նշանով այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Այնուհետ մասնակիցները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս տարի մի շարք հանրահայտ մարդիկ իրենց սոցիալական ցանցերում հրապարակումներով աջակցել են երթին և կոչ արել իրենց հետևորդներին միանալ նախաձեռնությանը։
Նրանց շարքում են Հենրիխ Մխիթարյանը, Սոնա Ռուբենյանը, Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Ասլամազյանը, Սիրուշոն և Լուիզա Ղամբարյանը։
Ֆոտոշարք