Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնք արգելում են ավտոտնակներում բենզինի, նավթի և այլ դյուրավառ հեղուկների պահպանումը։ Նոր կարգավորումները խախտելու դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 160 դոլար։ Այս մասին գրում է Lenta-ն։
Մինչ այժմ ավտոտնակներում թույլատրվում էր պահել մինչև 20 լիտր վառելիք, սակայն վերջին փոփոխություններով այդ հնարավորությունը վերացվել է։ Արգելքը տարածվում է նաև գազի բալոնների, լուծիչների, ալկոհոլի և ացետոնի վրա։
Բացառություն են կազմում միայն ամառանոցների տարածքում գտնվող ավտոտնակները, որտեղ այս սահմանափակումները չեն կիրառվի