Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզելային վառելիք և բնական գազ է մատակարարվել
copy image url

Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզելային վառելիք և բնական գազ է մատակարարվել

Ներքին 3 տարի առաջ - 23:20 17-11-2021

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։

Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։

Այսօր շարժական մեքենայով նաև բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։

Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված