Ճապոնիայի արտգործնախարարը և ԱՄՆ նորանշանակ դեսպանը հանդիպել են՝ քննարկելու ռազմավարական համագործակցության խորացումը։ Գլխավոր թեմաներն են եղել Չինաստանի ազդեցությունը և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը։ Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo News-ը: Նրանք հաստատել են, որ միասին կշարունակեն ապահովել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը։