Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խուսափեց տրանսպորտի թանկացումը չեղարկելու մասին ընդդիմության առաջարկած հարցի քննարկումից։
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի ավագանու նիստում, երբ արդեն պետք է քննարկվեր ընդդիմադիրների առաջարկած նախահգիծը տրանսպորտի թանկացումը չեղարկելու մասին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները միահամուռ չներկայացան նիստին, փաստացի բոյկոտելով նիստը։
Նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը առաջարկեց նիստը համարել չկայացած՝ քվորումի բացակայության պատճառով։ Գրանցվել էր ընդամենը ավագանու 22 անդամ, որոնք բոլորը ընդդիմադիրներ էին։ Ավագանու անդամները նկատեցին, որ Արմեն Փամբուխչյանը չէր գրանցվել, ինչը ընդհանուր ծիծաղ առաջացրեց։