Time ամսագիրը երկրորդ անգամ իր շապիկին տեղադրել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2013 թվականին, երբ պապը ճանաչվել էր «Տարվա մարդ»՝ կաթոլիկ եկեղեցու մասին պատկերացումները, ընկալումն և վերաբերմունքը զգալիորեն փոխելու համար։
Time-ի նոր համարի շապիկը հրապարակվել է այն բանից հետո, երբ ապրիլի 21-ին տարածվեց Ֆրանցիսկոս պապի մահվան մասին տեղեկատվությունը։
Ինչպես տեղեկացրել է Վատիկանը Պապը մահացել է ինսուլտից և դրան հաջորդած սրտի անդառնալի անբավարարությունից: