Խոր ցավով տեղեկացանք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը։
Այս մասին գրել է «Նորություններ Արցախից» ֆեսյբուքյան էջը:
«Կարենը ձեթի արտադրամասում ընկել է հոսքագծի մեջ։ Երկու օր կոմայի մեջ է եղել: Այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու ՌԴ Կրասնոդար քաղաքում։
Չենք հավատում ու չենք համակերպվում այս դաժան իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: