«Զատիկի նախօրեին Օդեսայում ռուսական թևավոր հրթիռներ են թռչում բնակելի շենքի ուղղությամբ: Ի՞նչ է սա». Մաքսիմ Գալկին
copy image url

«Զատիկի նախօրեին Օդեսայում ռուսական թևավոր հրթիռներ են թռչում բնակելի շենքի ուղղությամբ: Ի՞նչ է սա». Մաքսիմ Գալկին

Արտաքին 2 տարի առաջ - 15:51 24-04-2022
Պարոդիստ Մաքսիմ Գալկինը դեմ է արտահայտվել պատերազմին և քննադատել է ռուսաստանցի զինվորականների և պետական ​​լրատվամիջոցների գործողությունները։
«Դուք Սուրբ կրակ եք տանում Մոսկվա, իսկ նույն իշխանությունը հրթիռներ է ուղարկում: Թե՞ նորից մենք չենք «...» Այսքան սարսափելի բաների մեղավորը Ռուսաստանն է, և ասում է, որ մեղավոր չի: Բուչայի վայրագությունները՝ դա մենք չենք, մալազիական Boeing-ը՝ մենք չենք, Մարիուպոլը հողին է հավասարեցվել՝ մենք չենք, հրթիռը թռչում է Օդեսա՝ մենք ենք, բայց ոչ ամբողջությամբ»,- ասել է Գալկինը՝ մեկնաբանելով վերջին հրետակոծությունները Օդեսայում, որոնք տեղի են ունեցել Սուրբ Զատիկի նախօրեին:
Երեկ, ապրիլի 23-ին, Գալկինն ասել է, որ մեկնել է Իսրայել։ Պատերազմի սկզբին նա հանդես է եկել հակապատերազմական կոչով, որից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ, իսկ պայմանագրերն ու համերգները չեղարկվել են, ասել է արտիստը։

Ամենից շատ դիտված