Բախվել են Opel Zafira-ն և Opel Astra-ն. վերջինս հրդեհվել է. փրկարարները դուրս են բերել մոխրացած դի․ shamshyan.com
copy image url

Բախվել են Opel Zafira-ն և Opel Astra-ն. վերջինս հրդեհվել է. փրկարարները դուրս են բերել մոխրացած դի․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:32 20-08-2022
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի: